Էրաղչի.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները դեմ են Եվրոպայի ինքնիշխանությանն ու վարկին»
Քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, նախքան Իրանի տնտեսությանը հարվածելը Եվրոպային ինքնիշխանությունը, անվտանգությունն ու վարկն է թիրախ դարձրել»:
Ուրբաթ օրը Մադրիդ քաղաքում իսպանական նշանավոր լրատվամիջոցների տնօրենների հետ մամլո համատեղ ասուլիսում, նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի շրջափակումը ապօրինի քայլ է և հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին, Սեյեդ Աբբաս Էրաղչին հույս է հայտնել, որ Եվրոպան կկարողանա վերահսկել ստեղծված պայմանները»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քային, Էրաղչին հավելել է.«Դրանով հանդերձ, որ ՄԱԳԱՏԷ-ն մինչ այժմ 13 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը, սակայն առանց հիմնական պատճառների ու տրաբանական մոտեցումների առկայության ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը պատճառ է դարձել, որ ապագայում երկրները չվստահեն անցկացվող բանակցություններին, դիվանագիտությանը և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին»:
Իրան-Իսպանիա ԱԳ նախարարների օգնականների խորհրդակցական երկխոսությունների երկրորդ փուլը անցկացվում է ուրբաթ օրը Մադրիդում: