Էրաղչի.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները դեմ են Եվրոպայի ինքնիշխանությանն ու վարկին»
(last modified Fri, 16 Nov 2018 14:25:19 GMT )
Նոյեմբեր 16, 2018 17:55 Asia/Tehran
  • Էրաղչի.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները դեմ են Եվրոպայի ինքնիշխանությանն ու վարկին»

Քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, նախքան Իրանի տնտեսությանը հարվածելը Եվրոպային ինքնիշխանությունը, անվտանգությունն ու վարկն է թիրախ դարձրել»:

Ուրբաթ օրը Մադրիդ քաղաքում իսպանական նշանավոր լրատվամիջոցների տնօրենների հետ մամլո համատեղ ասուլիսում, նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի շրջափակումը ապօրինի քայլ է և հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին, Սեյեդ Աբբաս Էրաղչին հույս է հայտնել, որ Եվրոպան կկարողանա վերահսկել ստեղծված պայմանները»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քային, Էրաղչին հավելել է.«Դրանով հանդերձ, որ ՄԱԳԱՏԷ-ն մինչ այժմ 13 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը, սակայն առանց հիմնական պատճառների ու տրաբանական մոտեցումների առկայության ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը պատճառ է դարձել, որ ապագայում երկրները չվստահեն անցկացվող բանակցություններին, դիվանագիտությանը և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին»:

Իրան-Իսպանիա ԱԳ նախարարների օգնականների խորհրդակցական երկխոսությունների երկրորդ փուլը անցկացվում է ուրբաթ օրը Մադրիդում: