Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել չեղարկել դեղորայքի հետ կապված սահմանափակումները
https://parstoday.ir/hy/news/iran-i100887-Իրանը_ՄԱԿ_ին_կոչ_է_արել_չեղարկել_դեղորայքի_հետ_կապված_սահմանափակումները
Իրանի բժշկական կազմակերպության գլխավոր տնօրենը հանդես է եկել դեղորայքի հետ կապված ԱՄՆ-ի սահմանափակումների չեղարկման կոչով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2018 13:10 Asia/Tehran
  • Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել չեղարկել դեղորայքի հետ կապված սահմանափակումները

Իրանի բժշկական կազմակերպության գլխավոր տնօրենը հանդես է եկել դեղորայքի հետ կապված ԱՄՆ-ի սահմանափակումների չեղարկման կոչով:

Իրաջ Ֆազելը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Նամակում ասված է.«ԱՄՆ-ի անօրինական տնտեսական շրջափակումները և միջազգային առևտրի սահմանափակումը, մեծապես ազդել են Իրանի առողջապահական ու բժշկական  ծառայություններին  ու դեղորայքին հասանելիություն ունենալու Իրանի հնարավորությունների վրա»:

Ֆազելը հավելել է.«Բոլոր երկրները պարտավոր են հարգել բժշկական ծառայություններին հասանելիություն ունենալու իրավունքը և որոշ երկրներ էլ չպետք է սահմանափակություններ ստեղծեն բժշկական ծառայություններին մարդկանց հասանելիության ճանապարհին»:

Իրանի բժշկական կազմակերպության գլխավոր տնօրենը  նաև ընդգծել է առողջապահական ու բժշկական ծառայություններին Իրանի հասանելիության համար մարդասիրական անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարեց Վաշինգտոնի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու  մասին: Նա  երկու փուլում վերականգնել է Իրանի դեմ միջուկային շրջափակումները, որոնք ուղղարկիորեն թիրախ են դարձրել Իրանի ժողովրդին: