Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել չեղարկել դեղորայքի հետ կապված սահմանափակումները
Իրանի բժշկական կազմակերպության գլխավոր տնօրենը հանդես է եկել դեղորայքի հետ կապված ԱՄՆ-ի սահմանափակումների չեղարկման կոչով:
Իրաջ Ֆազելը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Նամակում ասված է.«ԱՄՆ-ի անօրինական տնտեսական շրջափակումները և միջազգային առևտրի սահմանափակումը, մեծապես ազդել են Իրանի առողջապահական ու բժշկական ծառայություններին ու դեղորայքին հասանելիություն ունենալու Իրանի հնարավորությունների վրա»:
Ֆազելը հավելել է.«Բոլոր երկրները պարտավոր են հարգել բժշկական ծառայություններին հասանելիություն ունենալու իրավունքը և որոշ երկրներ էլ չպետք է սահմանափակություններ ստեղծեն բժշկական ծառայություններին մարդկանց հասանելիության ճանապարհին»:
Իրանի բժշկական կազմակերպության գլխավոր տնօրենը նաև ընդգծել է առողջապահական ու բժշկական ծառայություններին Իրանի հասանելիության համար մարդասիրական անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարեց Վաշինգտոնի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու մասին: Նա երկու փուլում վերականգնել է Իրանի դեմ միջուկային շրջափակումները, որոնք ուղղարկիորեն թիրախ են դարձրել Իրանի ժողովրդին: