Ղասեմին Եվրոպային կոչ է արել անհապաղ իրագործել ՀԳՀԾ-ի նկատմամբ իր հանձնառությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i100899-Ղասեմին_Եվրոպային_կոչ_է_արել_անհապաղ_իրագործել_ՀԳՀԾ_ի_նկատմամբ_իր_հանձնառությունները
Իրանի արտգործնախարարության խոսնակը Եվրոպային կոչ է արել անհապաղ իրագործել ՀԳՀԾ-ն պահպանելու համար ֆինանսական մեխանիզմները:
(last modified 2026-02-21T11:29:08+00:00 )
Նոյեմբեր 19, 2018 15:14 Asia/Tehran
  • Ղասեմին Եվրոպային կոչ է արել անհապաղ իրագործել ՀԳՀԾ-ի նկատմամբ իր հանձնառությունները

Իրանի արտգործնախարարության խոսնակը Եվրոպային կոչ է արել անհապաղ իրագործել ՀԳՀԾ-ն պահպանելու համար ֆինանսական մեխանիզմները:

Երկուշաբթի օրը, ներքին ու արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Բահրամ Ղասեմին ասել է.«ՀԳՀԾ-ում մնացած երկրները հարգում են իրենց հանձնառությունն այս համաձայնության նկատմամբ, հետևաբար Իրանն ակնկալում է ինչքան շուտ իրագործել անհրաժեշտ ձևաչափերը»:

Ղասեմին նշել է, որ եթե ՀԳՀԾ-ի մյուս կողմերը չեն կարող կատարել իրենց հանձնառությունները, Իրանը ևս ոչ մի երկրի չի սպասելու և կօգտվի իր միջոցներից:

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«ԻԻՀ-ը իր բոլոր հնարավորություններից ու տեղական պոտենցիալներից օգտվում է իր տնտեսական նպատակների իրագործման համար»:

Իրանի ու Ռուսաստանի միջև ֆինանսական ձևաչափի և դրան այլ երկրերի միանալու հավանականության մասին Ղասեմին ասել է. «Այդ հարցով Իրանը բանակցում է որպես կարևոր գործընկեր Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ»:

Վերջին ամիսների ընթացքում եվրոպական երկրներում Իրանի դեմ նյութված դավադրությունների և Իրանին ուղղված մեղադրանքների մասին Իրանի արտաքին գերատեսչության խոսնակը հավաստիացրել է, որ նման մեղադրանքները ոչ մի առնչություն չունեն Իրանի հետ և իսլամական հանրապետությունը հերքում է դրանք: