Ռոհանի. «Իրանը բարեկամության ձեռք է մեկնում բոլոր մուսուլմաններին»
https://parstoday.ir/hy/news/iran-i101151-Ռոհանի._Իրանը_բարեկամության_ձեռք_է_մեկնում_բոլոր_մուսուլմաններին
ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանը եղբայրության ու բարեկամության ձեռք է մեկնում բոլոր մուսուլմաններին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2018 13:37 Asia/Tehran
  • Ռոհանի. «Իրանը բարեկամության ձեռք է մեկնում բոլոր մուսուլմաններին»

ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանը եղբայրության ու բարեկամության ձեռք է մեկնում բոլոր մուսուլմաններին»:

Կիրակի օրը, համակարգի մի խումբ պատասխանատուների և Իսլամական միասնության 32-րդ միջազգային նստաշրջանին մասնակցած հյուրերի հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթից առաջ, նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Թշնամիները ցանկանում են վարվել ինչպես իսլամական հեղփոխության տարիներից առաջ և չհովանավորել տարածաշրջանի իրավազրկված ժողովրդին: Սակայն իսլամական հանրապետությունը, հետևելով իսլամի մարգարեին, չի սարսափում շրջափակումներից ու թաքֆիրականներից»:

Նշելով, որ Իրանն իր հարևաններին եղբայր և տարածաշրջանի անվտանգությունն իր անվտանգությունն է համարում, Ռոհանին ձախողված է համարել վարձկան ուժերի միջոցով տարածաշրջանն անապահով դարձնելու և շրջափակումների միջոցով Իրանի մեծ ժողովրդին ճնշելու բռնակալների ջանքերը: Նա հավաստիացրել է, որ տարածաշրջանում խաբեբա ռասիստները ամեն օր կոտորում են Պաղեստինի ժողովրդին և ռմբակոծում են Եմենը:

Անդրադառնալով քրիստոնյա, մուսուլման ու հրեա ծայրահեղականների համագործակցությանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Այսօր ոմանք թաքֆիրականության կարգախոսով, անապահով են դարձրել տարածաշրջանը և իսլամի ու Ղուրանի անունով ոչնչացրել են մարդկանց կյանքն ու քաղաքակրթության հետքերը»:

Ռոհանին ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը կոչ է անում լինել միասնական, խոհեմ ու գթոտ և այդ արժեքներին հասանելիությունը հնարավոր է իսլամի մարգարեի ուսուցումներին հետևելով»: