Բրյուսելում կայացել է Իրան-Եվրամիություն բանակցությունների չորրորդ փուլը
Բրյուսելում կայացել է Իրան-Եվրամիություն քաղաքական բանակցությունների չորրորդ փուլը:
Երկուշաբթի օրը, կեսօրից հետո և երեկոյան, քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչիի և Եվրամիության քաղաքական ակտ ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի գլխավորությամբ Բրյուսելում կայացած Իրան-Եվրամիություն քաղաքական բանակցությունների չորրորդ փուլում քննարկվել են գյուղատնտեսական, ուսուցման ու հետազոտության, առևտրի, էներգետիկայի, կլիմայական փոփոխությունների, տրանսպորտի, բանկային հարցերի, ապաստանյալների, բնական աղետների, մարդու իրավունքների և ահաբեկչության ու թմրանյութի մաքսանենգման դեմ պայքարի հետ կապված հարցեր:
Նիստի բացման հանդիսության ժամանակ, կարևորելով ՀԳՀԾ-ի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային ու միջազգային խաղաղության համար և հիշեցնելով, որ ՄԱԳԱՏԷ-ի 13-րդ զեկույցում հաստատվել է այն փաստը, որ Իրանը հարգում է ՀԳՀԾ-ն, Էրաղչին նշել է, որ միջուկային այդ համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, այսօր կարևոր է մյուս կողմերի, հատկապես եվրոպական երկրների ու Եվրամիության կողմից այդ համաձայնության արագ ու արդյունավետ իրագործումը:
Քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ հանձնառությունների իրագործման հարցում հապաղելով լուրջ խնդրի առջև է կանգնում միջազգային հանրության համար կարևոր դիվանագիտական այս ձեռքբերումը և այդ դեպքում ԻԻՀ որոշում է կայացնելու իր անկախության ու շահերի համաձայն: