Ֆրանսիացի պաշտոնատարները պետք է հանգիստ վերաբերվեն ժողովրդի բողոքներին. Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Հույսով ենք, որ ֆրանսիացի պաշտոնատարները խաղաղ կվերաբերվեն այդ երկրում բողոքի ցույցերին»:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրն անդրադառնալով Ֆրանսիայում բողոքարարների հանդեպ այդ երկրի ոստիկանության գործադրած բռնի ուժին, ասել է. «ԻԻՀ-ն հավատացած է, որ բողոքի խաղաղ ցույցեր կազմակերպելը բոլորի իրավունքն է և քաղաքացիները կարող են բողոքել, սակայն դա պիտի լինի օրենքի շրջանակներում»:
ԻԻՀ ԱԳ նախարարը պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին այն մասին, թե համաձայն «Ռոյտերզ»-ի Եվրոպայի ֆինանսական մասնավոր մեխանիզմը (spv) չի ներառում նավթային փոխանցումներն, ասել է. «Եթե Իրանի նավթի գումարը չի մուծվում որևէ հաշվի, տրամաբանորեն այդտեղ չի կարող որևէ գումար լինել, որ փոխանցման կարիք ունենա»:
«Իրանի արտահանումների խոշոր մասը նավթն է և այդ կապակցությամբ շանտաժները նպատակ ունեն հուսահատեցնել Իրանի ժողովրդին»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը: