Վաֆային Աշխարհի առաջնությունում կմրցի աշխարհի թիվ մեկ սնուկերիստի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i244908-Վաֆային_Աշխարհի_առաջնությունում_կմրցի_աշխարհի_թիվ_մեկ_սնուկերիստի_հետ
Իրանի սնուկերի ներկայացուցիչն Աշխարհի առաջնության առաջին փուլում հաղթել է չինացի մրցակցին և երկրորդ փուլում կմրցի աշխարհի թիվ մեկ սնուկերիստ, անգլիացի Ջադ Թրամփի հետ։
(last modified 2026-04-24T11:27:39+00:00 )
Ապրիլ 24, 2026 14:54 Asia/Tehran
  • Վաֆային Աշխարհի առաջնությունում կմրցի աշխարհի թիվ մեկ սնուկերիստի հետ

Իրանի սնուկերի ներկայացուցիչն Աշխարհի առաջնության առաջին փուլում հաղթել է չինացի մրցակցին և երկրորդ փուլում կմրցի աշխարհի թիվ մեկ սնուկերիստ, անգլիացի Ջադ Թրամփի հետ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Աշխարհի սնուկերի առաջնությունը կանցկացվի  ապրիլի 18-ից մայիսի 4-ը՝ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում՝ հայտնի Crucible Hall-ում։

 Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Վաֆաեին իր չինացի մրցակցի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ դուրս եկավ մրցաշարի վերջին՝ 16-րդ փուլ։

Գլխավոր փուլի առաջին շրջանում նա մրցեց չինացի Սի Ջիահուի հետ և կարողացավ հաղթել մրցակցին 10-3 հաշվով և արժանիորեն անցնել հաջորդ փուլ։

Մրցությունը կանցկացվի երեք մասով՝ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 17:00-ին, և երկուշաբթի օրը՝ ժամը 21:30-ին։