Ղասեմի. Իրանի և Եվրամիության ֆինանսական մեխանիզմհ գործադրումն ընթացքի մեջ է
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն ասել է. «Իրանի եւ Եվրամիության ֆինանսական մեխանիզմի՝ SPV-ի գործադրումը ընթացքի մեջ է եւ այդ կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության ակնկալիքները հստակ են:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հավելել է, <<Որոշ պատճառներով, այս ծրագիրը դեռեւս լիովին չի ավարտվել, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ գործընկերները ավելի վճռականորեն եւ լրջորեն աշխատեն որպեսզի հնարավոր լինի կողմերի միջեւ ֆինանսական մեխանիզմը գործադրման հանձնել:
Ղասեմին հստակեցրել է․«Ֆինանսական մեխանիզմի իրականացման գործընթացը ժամանակատար է և խնդրի բարդությունը և ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումները խոչընդոտներ են ստեղծում»:
Անդրադառնալով Իրանի հրթիռային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի կողմից տարածվող հակաքարոզչությանն ու Բրայան Հուքի կողմից հնչեցրած սպառնալիքներին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հավելել է․«Ամերիկացի պաշտոնյաի հայտարարությունը ոչ մի արժեք չունի, քանի որ անհիմն է»:
Ղասեմին ընդգծել է, որ պաշտպանական կարողությունների ամրապնդումը հանդիսանում է Իսլամական հանրապետության պաշտպանության եւ զսպման քաղաքականության մի մասը, իսկ մյուսները չեն կարող արգելել Իրանին չշարունակել հզորացնել իր պաշտպանական կարողությունները:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ավելացրել է, որ այն պայմաններում երբ ԱՄՆ-ն տարածաշրջանի երկրներին տրամադրում է ավեռիչ սպառազինություն և լարվածություն է առաջացնում տարածաշրանում, անկասկած չի կարող խորհուրդ տալ այլ երկրներին չզարագացնել պաշտպանական հնարավորությունները: