Լարիջանի.«Իրանն ունի ՀԳՀԾ-ից դուրս գալու իրավունք»
https://parstoday.ir/hy/news/iran-i101467-Լարիջանի._Իրանն_ունի_ՀԳՀԾ_ից_դուրս_գալու_իրավունք
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) գործընթացը շարունակվելու մասին ասել է.«Եթե ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի շահերը չապահովվեն , Թեհրանն ունի դրանից դուրս գալու իրավունք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2018 13:18 Asia/Tehran
  • Լարիջանի.«Իրանն ունի ՀԳՀԾ-ից դուրս գալու իրավունք»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) գործընթացը շարունակվելու մասին ասել է.«Եթե ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի շահերը չապահովվեն , Թեհրանն ունի դրանից դուրս գալու իրավունք»:

Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ, ՀԳՀԾ-ի  կապակցությամբ եվրոպացիների հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ  Ալի Լարիջանին ասել է.«Եվրոպացիները պետք է վերջնական որոշում կայացնեն և  ֆինանսական հատուկ նշանակության մեխանիզմի հետ կապված հարցեր արծարծեն: Սա ոչ մի առնչություն չունի  Ֆինանսական գործողությունների ծրագրի  (FATF) հետ:

Իրանի խորհրդարանի նախագահը հստակեցրել է.«Եվրոպայի հետ բանակցություններն ապարդյուն անցնելու դեպքում, ՀԳՀԾ-ի շրջանակում աշխատանքը շարունակելու վերաբերյալ որոշում կընդունվի»:

Նա նշել է.«Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, եվրոպացիները  պնդում են միջուկային համաձայնությունը շարունակելու վրա և մեխանիզմներ էլ ներկայացրել են այս համագործակցությունը շարունակվելու համար, բայց նրանք գործնականում հապաղում են»:

 

Նշելով,որ Թեհրանը դեմ է Եմենի մասնատմանը, Լարիջանին ասել է.«Ինչպես որ Իրանը դեմ էր Իրաքի մասնատմանը , և հովանավորեց Բաղդադին, այժմ ևս դեմ է Եմենի մաստնատմանը, քանի որ դրանից կտուժի տարածաշրջանը»: