Գեներալ Սալամի.«Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակով ԱՄՆ-ի ուժը կործանվել է»
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալն ասել է.«Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Միջին Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական ուժն ու վերահսկողությունը ոչնչացել է»:
Թեհրանում կայացած հավաքազորայինների համաժողովին Բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին հավելել է.«Իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ՝ իրնացիների կողմից իմպերիալիստների պարտության պատճառով ԱՄՆ-ն իր ուշադրությունը կենտրոնացրեց իսլամական հեղափոխության դեմ թշնամության վրա: Նրա նպատակն է աշխրհում կանխել իսլամակն մտածողության տարածումը:
Նշելով հավատալի չէր, մի օր տարածաշրջանում կպարտվի ԱՄՆ-ի տիրակալությունը, դիմադրություն համարելով հաղթության գաղտնիքը Գեներալ Սալամին ասել է.«Ահաբեկչական խմբերի միջոցով դիմադրությանը վնասելու հարցում ԱՄՆ-ի ձգտումները Սիրիայում ու Իրաքում ժողովրդական մեծ ուժերի ձևավորման պատճառ դարձան, ինչն ասյսօր սարսափեցնում է Սիոնիստական ռեժիմին»:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալը հստակեցրել է.«ԻԻՀ-ն կանգնել է իսլամական հեղափոխության թշնամիների բոլոր սադրանքների դեմ և պարտության է մատնել ամերիկացիների շրջափակումները, ահաբեկչությունը և սպառնալիքները»: