Ռոհանի. Իրանն ահաբեկչության ամենամեծ զոհն է
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ահաբեկչական միջադեպերը չեն կարող ազդել Իրանի կառավարության և ժողովրդի կամքի վրա և Իրանի ժողովուրդը կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ:
Թեհրանում կայացած ասիական 6 երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ, ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ստեղծումից ի վեր ահաբեկչության ամենախոշոր զոհ է դարձել: Նա հավելել է.« Իրանը ֆինանսական և մարդկային մեծ կորուստներ է ունեցել ահաբեկչության հետևանքով»:
Իրանի նախագահը հայտարարել է, որ 1981 թ.-ին ահաբեկչական գործողությունները և վերջին 40 տարվա ընթացքում ավելի քան 17 հազար քաղաքացիների նահատակությունն ահաբեկչական գործողությունների հետևանքով, որոնք ներկայումս գտնվում են ԱՄՆ-ի, արեւմտյան և Եվրոպական երկրների հովանավորության ներքո, վկայում են այդ վնասների մասին:
Ռոհանին հավելել է.« Իրանի միջուկային գիտնականների ահաբեկումը, 2017 թ.-ին ԻԼԻՊ-ի կողմից Իսլամական խորհրդարանի դեմ իրականացրած ահաբեկչական հարձակումը, Ահավազում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական միջադեպը, ինչպես նաև վերջին երկու օրվա ընթացքում Չաբահիրում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը, Իրանի դեմ իրականացրած ահաբեկչության վնասների մասին են վկայում:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը 8 կետանոց առաջարկներ ներկայացնելով ավելի ուժեղ տարածաշրջան ստեղծելու համար ընդգծել է.« Թեհրանը պատրաստ է նպաստել այս տարածաշրջանի կայունացմանը»:
Ռոհանին հստակեցրել է, որ Չինաստանի հետ առևտրական պատերազմ սկսած երկիրը նվաստացնում է Պակիստանին և Աֆղանստանին, պատժում է Թուրքիային, սպառնում է Ռուսաստանին և բոյկոտում է Իրանին, սակայն մենք կդիմադրենք ԱՄՆ-ի դիմաց:
Ռոհանին ասել է. «Ամերիկան որ փորձում է ավերել հասարակությունները, սակայն մենք թույլ չենք տա, որ նա կարողանա խուսափել պատճառած վնասների ծախսերից»: