Իրանի ԱԳՆ-ն դիմել է Ֆրանսիայում բնակվող իրանցիներին
https://parstoday.ir/hy/news/iran-i101791-Իրանի_ԱԳՆ_ն_դիմել_է_Ֆրանսիայում_բնակվող_իրանցիներին
Իրանի ԱԳՆ-ն Ֆրանսիայում բնակվող ԻԻՀ քաղաքացիներին կոչ է արել խուսափել ցույցերին մասնակցելուց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2018 14:58 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ-ն դիմել է Ֆրանսիայում բնակվող իրանցիներին

Իրանի ԱԳՆ-ն Ֆրանսիայում բնակվող ԻԻՀ քաղաքացիներին կոչ է արել խուսափել ցույցերին մասնակցելուց:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳՆ երկուշաբթի օրը հայտարարել է, որ հաշվի առնելով վերջերս Փարիզում և Ֆրանսիայի որոշ քաղաքներում տեղի ունեցած բախումները, Ֆրանսիայում ապրող իրանցիներին և իրանցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում խուսափել կենտրոններից եւ կոնֆլիկտային վայրերում ներկայությունից:

Երկուշաբթի  օրը Իրանի ուսանողների իսլամական միությունը մի  նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոունին, որում ասված է, որ  Փարիզի ուսանողների դեմ ֆրանսիայի ոստիկանության կիրառած  բռնությունները հակասում են Ֆրանսիայի կառավարության դեմոկրատական ժեստերին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն: