Գործնական քայլերի ուղղությամբ Եվրոպայի դանդաղկոտությունն ընդունելի չէ. Ամիր Աբդոլլահյան
https://parstoday.ir/hy/news/iran-i101855-Գործնական_քայլերի_ուղղությամբ_Եվրոպայի_դանդաղկոտությունն_ընդունելի_չէ._Ամիր_Աբդոլլահյան
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «ԱՄՆ-ի միակողմանի քայլերին ընդդիմանալու ուղղությամբ Եվրոպայի քաղաքական ու լրատվական դիրքորոշումները գնահատանքի արժանի են, սակայն գործնական քայլերի ուղղությամբ Եվրոպայի դանդաղկոտությունն ընդունելի չէ»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 12, 2018 08:23 Asia/Tehran
  • Գործնական քայլերի ուղղությամբ Եվրոպայի դանդաղկոտությունն ընդունելի չէ. Ամիր Աբդոլլահյան

Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «ԱՄՆ-ի միակողմանի քայլերին ընդդիմանալու ուղղությամբ Եվրոպայի քաղաքական ու լրատվական դիրքորոշումները գնահատանքի արժանի են, սակայն գործնական քայլերի ուղղությամբ Եվրոպայի դանդաղկոտությունն ընդունելի չէ»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Թեհրանում Եվրոպայի անվտանգության հարցերով կառավարման ցանցի գործադիր տնօրեն Թարջա Անլի Քրունբերիի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով ԵՄ-ի օպերատիվ քայլերի շտապ իրականացման անհրաժեշտությունն, ասել է. «Եվրոպայի դրական խոստումներն այն մասին, թե SPV առաջիկա շաբաթների ընթացքում շահագործման կհանձնվի, գործնական քայլեր է պահանջում»:

Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով Եվրոպայում Մոնաֆեղին ահաբեկչական խմբի ակտիվությանն, ասել է. «Այս խումբը եվրոպական որոշ երկրներում աշխատանք է տանում Իրանի անվտանգության դեմ և իր քայլերը վերագրում է Իրանի անվտանգության ծառայություններին, նպատակ ունենալով խանգարել ԻԻՀ ու Եվրոպայի միջև հարաբերությունները և Եվրոպան այդ կապակցությամբ զգաստ պիտի լինի»:

հանդիպման ժամանակ Թարջա Անլի Քրունբերին ՀԳՀԾ-ի կապակցությամբ ասել է. «Մենք ՀԳՀԾ- պահպանման համար լուծումներ ենք որոնում և ՀԳՀԾ-ն մեկն է այն պարագաներից, որտեղ մենք ընդհանուր շահեր ունենք»:

«ՀԳՀԾ-ից Իրանի ակնկալիքների իրագործման ուղղությամբ Եվրոպան պարտավորություններ է ստանձնել Իրանի դիմաց, թեև այդ կապակցությամբ դանդաղ է աշխատում»,-հավելել է  Թարջա Անլի Քրունբերին:

Նա ընդգծել է. «ՀԳՀԾ-ն հակամարտությունների քաղաքական լուծման լավ ձևաչափ է և Իրանն «Առանց զենքի Միջին Արևելք» գաղափարը տարածող առաջին երկրներից է»: