Իրանի Անվտանգության նախարար.«Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի աջակցությամբ ահաբեկիչներ է պատրաստում»
https://parstoday.ir/hy/news/iran-i102133-Իրանի_Անվտանգության_նախարար._Սիոնիստական_ռեժիմն_ԱՄՆ_ի_աջակցությամբ_ահաբեկիչներ_է_պատրաստում
Իրանի իսլամական հանրապետության անվտանգության նախարարն ասել է.«Սիոնիստական ռեժիմի անվտանգության-հետախուզության գործակալություններն ԱՄՆ-ի աջակցությամբ ահաբեկիչներ են պատրաստում»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2018 13:18 Asia/Tehran
  • Իրանի Անվտանգության նախարար.«Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի աջակցությամբ ահաբեկիչներ է պատրաստում»

Իրանի իսլամական հանրապետության անվտանգության նախարարն ասել է.«Սիոնիստական ռեժիմի անվտանգության-հետախուզության գործակալություններն ԱՄՆ-ի աջակցությամբ ահաբեկիչներ են պատրաստում»

Երեքշաբթի օրը, Իրանի իսլամական խորհրդարանում, նշելով, որ ներկայումս ահաբեկիչներն ունեն զենքի հսկայական պահեստներ և ուսուցման կենտրոններ, Սեյեդ Մահմուդ Ալավին հավելել է.«Ահաբեկիչները, ռազմական վարժանքներ անցկացնելուց բացի, նաև հետախուզական դասընթացներ են անցկացնում, որպեսզի կարողանան իրենց շփումներն ու երթևեկությունը թաքցնել հետախուզական աղբյուրներից»:

Իրանի Անվտանգության նախարարը հստակեցրել է.«Ներկա պայմաններում, հարևան և նույնիսկ հեռավոր կետերում գտնվող երկրների անվտանգության գործակալություններն ուղղակիորեն Իրանի անվտանգության դեմ են դուրս եկել և ահաբեկչական խմբավորումներին ֆինանսական ու սպառազինական աջակցություն են ցուցաբերում»:

Իրանի իսլամական հանրապետության անվտանգության դեմ քայլերի չեզոքացմանն ուղղված անվտանգության  միջոցառումների մասին Ալավին ասել է.«Իրանի անվտանգության նախարարությունը հայտնաբերելով անվտանգության ուժեղ ու թույլ կողմերը, առիթներն ու սպառնալիքները, մշակել է անվտանգության ռազմավարություններ»: