Իրանի նախագահը մեկնում է Անկարա
https://parstoday.ir/hy/news/iran-i102167-Իրանի_նախագահը_մեկնում_է_Անկարա
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահի պաշտոնական հրավերով մեկնելու է Անկարա, որտեղ մասնակցելու է երկու երկրների ռազմավարական գերագույն խորհրդի 5-րդ նստաշրջանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2018 08:16 Asia/Tehran
  • Իրանի նախագահը մեկնում է Անկարա

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահի պաշտոնական հրավերով մեկնելու է Անկարա, որտեղ մասնակցելու է երկու երկրների ռազմավարական գերագույն խորհրդի 5-րդ նստաշրջանին:

ԻԻՀ նախագահի գրասենյակի կապի և տեղեկատվության հարցերով տեղակալ Փառվիզ Էսմայիլին ասել է. «Քաղաքական ո տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով, Հասան Ռոհանին այսօր  մեկնելու է Անկարա»:

Նշելով, որ երկու երկրի նախագահների գլխավորությամբ Իրանի ու Թուրքիայի ռազմավարական գերագույն խորհրդի 5-րդ նստաշրջանի գումարումն այս ուղևորության գլխավոր օրակարգն է, Էսմայիլին հավելել է. «Իրանի ու Թուրքիայի ռազմավարական հարաբերությունների գերագույն խորհրդի ստեղծման գաղափարը պատկանում է Իրանի նախագահին, որը ներկայացվեց Ռոհանիի Թուրքիա կատարած առաջին ուղևորության ընթացքում: Այդ շրջանակում նաև հայտարարվեց, որ երկու երկրները մտադիր են տարեկան 30 միլիարդ դոլարի հասցնել իրենց միջև առևտրաշրջանառությունը»:

«Հասան Ռոհանու Թուրքիա  կատարելիք այցի շրջանակներում երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրվելու են քաղաքական, տնտեսական ու մշակութային մի շարք կարևոր փաստաթղթեր»,-հայտարարել է ԻԻՀ նախագահի գրասենյակի կապի և տեղեկատվության հարցերով տեղակալը: