Ռոհանի.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունները թելադրելու ժամանակներն անցել են»
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Քաղաքականությունների թելադրման դարաշրջանն ավարտվել է, և ԱՄՆ-ն չի կարող հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա տարածշրջանի ժողովուրդների համար որոշում կայացնել»:
Այսօր երեկոյան, մինչ Անկարա ուղևորվելը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է.«ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների նկատմամբ Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, ինչպես մյուս հարևան երկրներինը, եղել է կտրուկ ու ազդեցիկ»:
Ռոհանին ասել է.«Այս այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ նաև տնտեսության, բանկային, առևտրի, էներգետիկայի, նավթի ու գազի ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր»:
Նշելով, որ տարածաշրջանի անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարըն Իրան-Թուրքիա համագործակցության մյուս ոլորտներն են, Ռոհանին հավելել է.«Հաշվի առնելով, որ Թուրքիան Իրանի արևմտյան և իր արևելյան սահմաններին պատ է կառուցում, այս այցի ընթացքում նաև խոսվելու է շրջակա միջավայրի հետ կապված հարցերի շուրջ»:
Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ բանակցություններին, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը Սիրիայի ճգնաժամի սկզբից հանդես է եկել այս երկրում անվտանգության հաստատման, սիրիացի փախստականների երկիր վերադառնալու և Սիրիայի ճակատագիրն այդ երկրի ժողովրդին վստահելու կոչով»: