Ռոհանի.«ԱՄՆ-ի հակաիրանական դաժան շրջափակումները հարյուր տոկոսանոց ահաբեկչություն են»
https://parstoday.ir/hy/news/iran-i102231-Ռոհանի._ԱՄՆ_ի_հակաիրանական_դաժան_շրջափակումները_հարյուր_տոկոսանոց_ահաբեկչություն_են
ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական քայլերը հարյուր տոկոսով ահաբեկչություն են, քանի որ Վաշինգտոնը մյուս երկրներին վախեցնում է   ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի գործադրումից, ազատ առևտրից և ժողովուրդների, ընկերությունների ու տնտեսական ակտիվիստների ցանկությունների կատարումից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2018 14:08 Asia/Tehran
  • Ռոհանի.«ԱՄՆ-ի հակաիրանական դաժան շրջափակումները հարյուր տոկոսանոց ահաբեկչություն են»

ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական քայլերը հարյուր տոկոսով ահաբեկչություն են, քանի որ Վաշինգտոնը մյուս երկրներին վախեցնում է   ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի գործադրումից, ազատ առևտրից և ժողովուրդների, ընկերությունների ու տնտեսական ակտիվիստների ցանկությունների կատարումից»:

Այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Թիվ 2231 բանաձևը բոլոր երկրներից պահանջում է աջակցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և նպաստավոր մթնոլորտ ստեղծել Իրանի հետ առևտրային հարաբերություններն ընդլայնելու համար»:

Շնորհակալություն հայտնելով Էրդողանին, ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների նկատմամբ որդեգրած կտրուկ ու հստակ դիրքորոշման համար,Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ի միակողմանիության ու հակաիրանական ապօրինի շրջափակումների նկատմամբ Անկարայի դիրքորոշումը  ցույց է տալիս, որ   Թեհրանն ու Անկարան հարգում են օրենքն ու բարոյական նորմերը»:

Նախագահ Ռոհանին հավելել է.«Երկու երկրները համոզված են, որ Սիրիայի հարցերը պետք է կարգավորվեն այդ երկրի ժողովրդի կողմից»:

«Երկու երկրները նաև համոզված են, որ Եմենի ճգնաժամը կարող է կարգավորվել եմենական խմբերի բանակցությունների միջոցով և Իրանն ու Թուրքիան ջանքեր կգործադրեն մարդասիրական օգնություններ այդ երկրի ժողովրդին տրամադրելու համար». ասել է նախագահ Ռոհանին: