Հասան Ռոհանին ընդգծեց Թեհրանի ու Անկարայի միջև ստորագրված համաձայնագրերի գործադրման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i102359-Հասան_Ռոհանին_ընդգծեց_Թեհրանի_ու_Անկարայի_միջև_ստորագրված_համաձայնագրերի_գործադրման_անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահն ընդգծել է Թեհրանի ու Անկարայի միջև ստորագրված համաձայնագրերի գործադրման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2018 02:36 Asia/Tehran
  • Հասան Ռոհանին ընդգծեց Թեհրանի ու Անկարայի միջև ստորագրված համաձայնագրերի գործադրման անհրաժեշտությունը

ԻԻՀ նախագահն ընդգծել է Թեհրանի ու Անկարայի միջև ստորագրված համաձայնագրերի գործադրման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին կիրակի երեկոյան Իրանի կառավարության նիստում Անկարա կատարած վերջին ուղևորության շրջանակներում Իրանի ու Թուրքիայի միջև կայացած համաձայնությունների մասին զեկուցելուց հետո, կառավարության անդամներին պարտականություն է տվել հետևել կայացած համաձայնությունների և ստանձնած պարտավորությունների լիարժեք իրագործմանը:

Կիրակի երեկոյան, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի գլխավորությամբ գումարված կառավարության նիստում, քննարկվեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիիի և կառավարության մի քանի անդամների Թուրքիա կատարած այցի մասին զեկույցը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի կառավարության պատասխանատուներն անցած շաբաթ Անկարայում առողջապահության, առևտրի, բանկային հարաբերությունների, արդյունաբերության, բեռնափոխադրման և համատեղ ներդրման բնագավառներում երկարատև ու ռազմավարական համագործակցությունների շուրջ պայմանավորվածություններ ձեռք  բերեցին: