Ռոհանին կարևորել է Թեհրան-Բաքու բազմակողմանի հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i102404-Ռոհանին_կարևորել_է_Թեհրան_Բաքու_բազմակողմանի_հարաբերությունների_ամրապնդման_անհրաժեշտությունը
ԻԻՀ-ի նախագահը կարևորել է Թեհրան-Բաքու բազմակողմանի հարաբերությունների ամրապնդման և երկկողմ համաձայնությունների արագ գործադրման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2018 13:11 Asia/Tehran

ԻԻՀ-ի նախագահը կարևորել է Թեհրան-Բաքու բազմակողմանի հարաբերությունների ամրապնդման և երկկողմ համաձայնությունների արագ գործադրման անհրաժեշտությունը:

Երեքշաբթի օրը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով կարևորելով տարբեր այդ թվում արդյունաբերության, դեղագործության, գիտության ու տեխնոլոգիայի ոլորտներում Թեհրան-Բաքու համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունն Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«Կասպից ծովի էներգիայի աղբյուների շահագործման հարցում Թեհրանն ու Բաքուն կարևոր որոշում են ընդունել, ինչը պետք է պատասխանատուների ջանքերով հնարավորինս շուտ գործադրման հանձնվի»:

Նշելով որ տարածաշրջանային խնդիրներն ու տարաձայնությունները պետք է կարգավորվեն քաղաքական բանակցությունների ճանապարհով, նախագահ Ռոհանին հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանային ցանկացած հակամարտության կարգավորման հարցում: 

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը կարևորել է Թեհրան-Բաքու բազմակողմիանի հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնման հարցում ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: Ասադովն ասել է.«Տարածաշրջանային ու միջազգային հարցերում Իրանի մոտեցումը ինքնիշխանության ու հարևան երկրների տարածքային ամբողջականության պահպանումն է»:

Գլխավորելով Ադրբեջանի պառլամենտական մի պատվիրակություն Օգտայ Ասադովը ժամանել է Թեհրան: Նախաքան Իրանի նախագահի հետ հանդիպումը Ասադովը հանդիպում և զրույց է ունեցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ: