Զարիֆ.«ԱՄՆ-ի ներկայությունը Պարսից ծոցում լարվածություն է հարուցում»
https://parstoday.ir/hy/news/iran-i102573-Զարիֆ._ԱՄՆ_ի_ներկայությունը_Պարսից_ծոցում_լարվածություն_է_հարուցում
Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարը չինական «Ֆոնիքս» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է.«Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայությունն անօրինական լինելուց բացի, ուղեկցվում է լարվածությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2018 13:20 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄՆ-ի ներկայությունը Պարսից ծոցում լարվածություն է հարուցում»

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարը չինական «Ֆոնիքս» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է.«Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայությունն անօրինական լինելուց բացի, ուղեկցվում է լարվածությամբ»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Պարսից ծոցում ամերիկյան նավի ներկայությունն իրականում լարվածություն է հարուցում և երբ ամերիկացիներն իրենց ներկայությունը մեծացնում են Պարսից ծոցում, ապա պարսիցծոցյան բոլոր երկրները հայտնվում են վտանգի առջև»:

Զարիֆը հավելել է.«Իրանը հզոր երկիր է և կարող է պաշտպանել իր շահերը»: 

Իրանի ԱԳ նախարարը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս գալու կապակցությամբ ասել է.«Մենք դեռ չգիտենք, որ ամերիկացիները ինչ ծրագիր ունեն, ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանում վտանգավոր է, ինչը պետք է անպայման փոխվի»:

«Իրանը երբեք չի բանակցելու ԱՄՆ-ի հետ, ամերիկացիներն իրենք են լքել  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և  իրենք էլ պետք է վերադառնան բանակցության սեղանին»,նշել է  Զարիֆը: