Իրանի արտգործնախարարությունը կարևորել է տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրս գալը
https://parstoday.ir/hy/news/iran-i102621-Իրանի_արտգործնախարարությունը_կարևորել_է_տարածաշրջանից_ԱՄՆ_ի_դուրս_գալը
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ի նախագահի վերջերս Իրաք կատարած այցն Իրաքի ինքնիշխանության կատարյալ խախտում և այդ երկրի ժողովրդի դեմ ուղղված անարգանք էր»:
(last modified 2026-04-21T09:38:13+00:00 )
Դեկտեմբեր 30, 2018 15:05 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարությունը կարևորել է տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրս գալը

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ի նախագահի վերջերս Իրաք կատարած այցն Իրաքի ինքնիշխանության կատարյալ խախտում և այդ երկրի ժողովրդի դեմ ուղղված անարգանք էր»:

Անդրադառնալով Միջին Արևելյան որոշ երկրներում ԱՄՆ-ի զորայինների տեղակայմանը, կիրակի օրը, Բահրամ Ղասեմին ասել է.«ԱՄՆ-ը պետք է իր տուն վերադառնա և նման անհարկի ծախսերի փոխարեն, որոնք հանգեցնում են անմեղ մարդկանց սպանությանը, ավելի լավ է մտածի, թե ինչ քայլն է ավելի հարմար տարածաշրջանի, աշխարհի և ԱՄՆ-ի ժողովրդի համար»:

Անդրադառնալով Սիրիայից ամերիկացի բանակայինների դուրս գալու մասին ԱՄՆ-ի որոշմանը, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Դեռ անորոշություններ կան այդ մասին, սակայն հաշվի առնելով Միջին Արևելքի վայրիվերումներով լի իրադարձությունները, ԱՄՆ-ը տեղ չունի այս տարածաշրջանում»:

Յոթ տարի Սիրիայի օրինական կառավարությունը կործանելու հարցում ահաբեկիչների ձախողումից հետո, դեկտեմբերի 19-ին, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մոտ ապագայում ամերիկացի բանակայինները դուրս են գալու Սիրիայից: