ԻԻՀ նախագահի շնորհավորական ուղերձը 2019 թվականի Ամանորի կապակցությամբ
Դեկտեմբեր 31, 2018 12:52 Asia/Tehran
ԻԻՆ-ը նախագահը առանձին ուղերձներ հղելով աշխարհի երկրների ղեկավարներին, շնորհավորել է 2019 թվականի Ամանորի կապակցությամբ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Ամանորը կլինի բոլոր մարդկանց համար խաղաղության և հանգստության տարի: Հասան Ռոհանին ասել է. «Համատեղ ջանքերով մենք աշխարհում խաղաղության և բարգավաճման ականատես կլինենք»:
Նախագահ Հասան Ռոհանին, իր ուղերձի մյուս մասում աշխարհի երկրների առաջնորդներին, երջանիկ եւ հաջող տարի է ցանկացել՝ իշխանությունների և ժողովրդի բարօրության համար:
Դեկտեմբերի 31-ի գիշերը, ամեն տարվա վերջին օրը, աշխարհի շատ երկրներում նշվում են Ամանորյա տոները:
Պիտակ