Իրանական երեք համալսարաններ միացան Համալսարանականների միջազգային կազմակերպությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i102674-Իրանական_երեք_համալսարաններ_միացան_Համալսարանականների_միջազգային_կազմակերպությանը
Թեհրանի, Սպահանի արդյունաբերական և Նահատակ Բեհեշթիի բժշկագիտական համալսարանները միացան Համալսարանականների միջազգային կազմակերպությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2019 00:20 Asia/Tehran
  • Իրանական երեք համալսարաններ միացան Համալսարանականների միջազգային կազմակերպությանը

Թեհրանի, Սպահանի արդյունաբերական և Նահատակ Բեհեշթիի բժշկագիտական համալսարանները միացան Համալսարանականների միջազգային կազմակերպությանը:

ԻՌՆԱ-ի երկուշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Թեհրանի, Սպահանի արդյունաբերական և Նահատակ Բեհեշթիի բժշկագիտական համալսարանների Համալսարանականների միջազգային կազմակերպությանը միանալը, բացի վերոնշյալ համալսարանների ուսանողներին ու գիտական խորհուրդներին ընձեռած լայն առավելություններից, հնարավոր է դարձնում ուսանողներ փոխանակել աշխարհում Համալսարանականների միջազգային կազմակերպությանն անդամակցող ավելի քան 130 երկրների հետ:

Համալսարանականների միջազգային կազմակերպությունն աշխարհում համալսարանականների ամենալայն ցանցն է, որն աշխատում է ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո:

Համալսարանական կապերի ընդլայնման նպատակով ավելի քան 130 երկրներ անդամակցում են հիշյալ կազմակերպությանը: