Հեղափոխության առաջնորդի ներկայացուցչը հանդիպել է Սիրիայի քրիստոնյաների արքեպիսկոպոսին
https://parstoday.ir/hy/news/iran-i102705-Հեղափոխության_առաջնորդի_ներկայացուցչը_հանդիպել_է_Սիրիայի_քրիստոնյաների_արքեպիսկոպոսին
Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը Սիրիայի արքեպիսկոպոսի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իսլամը, քրիստոնեությունը և բոլոր մյուս կրոնները լրացնում են միմյանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2019 07:26 Asia/Tehran
  • Հեղափոխության առաջնորդի ներկայացուցչը հանդիպել է Սիրիայի քրիստոնյաների արքեպիսկոպոսին

Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը Սիրիայի արքեպիսկոպոսի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իսլամը, քրիստոնեությունը և բոլոր մյուս կրոնները լրացնում են միմյանց:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Այաթոլլահ Սեյեդ Աբոլֆազլ Թաբաթաբայի Աշքզարին, Սիրիայի արքեպիսկոպոս Բեթրիկ Էլյազաջի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Կրոնների շրջանում կատարելության և էվոլյուցիայի չափանշերից մեկը սերն է, որը գոյություն ունի տարբեր կրոնների հետևորդների միջև: Իսկ թշնամիները փորձում են պառակտում առաջացնել տարբեր կրոնների միջև»:

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչն ասել է «Իսլամական հեղափոխության սկիզբից ի վեր Իրանի Իսլամական Հանրապետությունը հետապնդում է տարբեր կրոնների հետևորդների միասնականության ձևավորումը, որը կարող է անպարտելի ճակատ հանդիսանալ թշնամիների դեմ, և այսօր Իսրայելի զավթիչ ռեժիմը վախենում է այս միասնությունից»: