Զարիֆ.«Այսօրվա աշխարհում գերտերության մասին երևակայելու տեղ այլևս չկա»
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Այսօրվա աշխարհում այլևս գերտերության մասին երևակայելու տեղ չկա, քանզի հզորության հասնելու միջոցն այլևս մոնոպոլիան չէ»:
Այսօր Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում ունեցած ելույթում, անդրադառնալով Սիրիայի ու միջինարևելյան տարածաշրջանի իրադարձություններին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է.«Սիրիայում հրադադար հաստատելու նպատակով Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի կողմից կայացած Ասթանայի նիստերից երկու տարի անց ձեռք բերված համաձայնությունը հանգեցրել է Սիրիայում տիրող լարվածության նվազմանը»:
Նշելով,որ ագրեսորին պարտության մատնելու համար անհրաժեշտ ու անխուսափելի է դիմադրությունը, Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Երբ Սիոնիստական ռեժիմը հարձակվում էր Լիբանանի ու Գազայի վրա կամ Իրաքի տապալված բռնապետ Սադդամի ռեժիմը հարձակվում էր Իրանի վրա, ժողովրդի դիմադրությունն էր, որ ագրեսորին դուրս վռնդեց»:
Զարիֆը նշել է.«Իրանի իսլամական հանրապետությունում հզորության հիմքը ժողովուրդն է: Իրանի իսլամական հանրապետության մեծագույն հպարտությունն այն է, որ ոչ մի երկիր չի կարող Իրանին աջակցելու և օգնելու հավակնություն ունենալ»:
«Իրանի իսլամական հանրապետության անկախությունը, անվտանգությունը, արդյունաբերական ու տնտեսական առաջընթացը, հեղինակությունն ու օրինականությունը, բոլորը ներքին են, քանզի թշնամիներն անցած 40 տարիների ընթացքում չեն կարողացել հարվածել Իրանին». հավելել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: