Իրանի Խորհրդարանի պատգամավոր. ԱՄՆ-ն ստիպված եղավ դուրս գալ Սիրիայից
https://parstoday.ir/hy/news/iran-i102806-Իրանի_Խորհրդարանի_պատգամավոր._ԱՄՆ_ն_ստիպված_եղավ_դուրս_գալ_Սիրիայից
Իրանի իսլամական խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ն ստիպված է եղել դուրս գալ Սիրիայից՝ տարածաշրջանում ռազմավարության փոփոխության պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2019 07:24 Asia/Tehran
  • Իրանի Խորհրդարանի պատգամավոր. ԱՄՆ-ն ստիպված եղավ դուրս գալ Սիրիայից

Իրանի իսլամական խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ն ստիպված է եղել դուրս գալ Սիրիայից՝ տարածաշրջանում ռազմավարության փոփոխության պատճառով:

Իրանի իսլամական խորհրդարանի անվտանգության և արտաքին 
քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոստաֆա Սաֆարի Նաթանզին, անդրադառնալով Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս գալու որոշմանն ասել է.«ԱՄՆ-ը մեծ ծախսեր է  արել Սիրիայի կառավարությանը տապալելու համար, և ստեղծել է ԻԼԻՊ  ահաբեկչական խմբին ու ծայրահեղականությունը տարծաշրջանում, սակայն չի հասել իր նպատակին»:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է Սիրիայից ամբողջովին դուրս գալ և վերջ տալ այս իրավիճակին:

Վերջին լուրերի համաձայն, ամերիկյան ռազմական շարասյունը, ներառյալ զրահամեքենաներ և զենքեր պահող 100 բեռնատարներ, Սիրիայի Դեյր Էլ Զորի արևելյան հատվածից շարժվել է դեպի Իրաքի Քուրդիստան:

Սիրիայի Դեյր Էլ Զորի քաղաքացիակն խորհրդի մի տեղյակ պաշտոնյա, Գերմանիայի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Զենքերով և ինժեներական սարքավորումներով բեռնավորված հարյուրավոր բեռնատարներ, Դեյր Էլ Զորի հյուսիսից տեղափոխվել են Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Ալ-Հասաքեի նահանգ»:

Սիրիայի քրդական դեմոկրատական ուժերը հաստատել են, որ ԱՄՆ-ի զորքերը շարժվելու են դեպի Սիմալքա անցակետը և այնտեղից անցնելու են Իրաքի Քուրդստան: