Զարիֆ.«Իրանը չի սպասելու Եվրոպային»
https://parstoday.ir/hy/news/iran-i102923-Զարիֆ._Իրանը_չի_սպասելու_Եվրոպային
Իրանի արտգործնախարարն ասել է.«Թեհրանն իր ավանդական գործընկերների հետ բանակցում է Իրանի ժողովրդի շահերի ապահովման ուղղությամբ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 08, 2019 10:34 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը չի սպասելու Եվրոպային»

Իրանի արտգործնախարարն ասել է.«Թեհրանն իր ավանդական գործընկերների հետ բանակցում է Իրանի ժողովրդի շահերի ապահովման ուղղությամբ»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Հնդկաստանի տրանսպորտի նախարար Նիթին Գադքարիի հետ հանդիպման շրջանակում, պատասխանելով Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մեխանիզմի վերաբերյալ լրագրողի հարզմանը, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Թեհրանը շարունակելու է Եվրոպայի հետ համագործակցությունը՝ ֆինանսական մեխանիզմի հարցով, սակայն չի սպասելու Եվրոպային»:

Զարիֆը նշել է, որ եվրոպացիները փորձել են անել այնպես, որ Իրանն օգտվի ՀԳՀԾ-ի  տնտեսական շահերից, սակայն չեն արդարացրել ակնկալիքները:

Պաշտոնական այցով Հնդկաստան այցելած Իրանի արտգործնախարարը, երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել այդ երկրի տրանսպորտի և նավագնացության նախարար Նիթին Գադքարիի հետ:

Իրանական պատվիրակության Հնդկաստան այցելության նպատակն է մասնակցել Ռայսինա երկխոսության տարեկան միջազգային համագումարին և հնդիկ պաշտոնատարների հետ բանակցել երկուստեք հետաքրքրող հարցերի, այդ թվում՝ Իրանի նավթի վաճառքի շուրջ: