Սպահանում մեկնարկել է Իրանի բանակի օդուժի զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i103018-Սպահանում_մեկնարկել_է_Իրանի_բանակի_օդուժի_զորավարժությունը
ԻԻՀ բանակի օդուժի «Վիլայաթի օդային տարածքի պաշտպանության 97» անունով զորավարժությունը մեկնարկել է Սպահանում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2019 07:14 Asia/Tehran
  • Սպահանում մեկնարկել է Իրանի բանակի օդուժի զորավարժությունը

ԻԻՀ բանակի օդուժի «Վիլայաթի օդային տարածքի պաշտպանության 97» անունով զորավարժությունը մեկնարկել է Սպահանում :

ԻԻՀ բանակի օդուժի փոխհրամանատար գեներալ Համիդ Վահեդին հինգշաբթի օրը ասել է, որ զորավարժության առաջին օրը F 5 տեսակի և տեղական արտադրության «Սաեղե»  կործանիչները,  հաջողությամբ ռմբակոծել են ենթադրյալ թշնամու թիրախները, այդ թվում `թռիչքային խմբավորումներ, ռադիոտեղորոշիչ և հրթիռային կայաններ, տանկեր և ռազմամթերքի պահեստներ:

Գեներալ Վահեդին հավելել է, որ, կրակի հզորության բարձրացումը, ցամաքային ու օդային շարժվող թիրախների ոչնչացումը և բարձր ճշգրտությամբ զինամթերքի օգտագործումը, զորավարժության կարևոր մասերից են:

Զորավարժության խոսնակ, գեներալ Ալիռեզա Անգիզեն ասել է, որ զորավարժություններում առաջին անգամ, օգտագործվել են ԻԻՀ բանակի արտադրության ԱԹՍ-եր: Նա հավելել է, որ դրանք զինված են բարձր  ճշգրտությամբ  ռումբերով և կարող են  ներթափանցել թշնամու խիստ պաշտպանված հակաօդային պաշտպանական համակարգի մեջ: