Թիվ 2231 բանաձևը Իրանին չի արգելել հրթիռային ծրագիր ունենալ. Ղասեմի
https://parstoday.ir/hy/news/iran-i103083-Թիվ_2231_բանաձևը_Իրանին_չի_արգելել_հրթիռային_ծրագիր_ունենալ._Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակադարձելով Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարության, ասել է. «Թիվ 2231 բանաձևն Իրանին չի արգելում սովորական ու պաշտպանական նպատակով և գիտական կիրառությամբ հրթիռային ծրագիր ունենալ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2019 02:07 Asia/Tehran
  • Թիվ 2231 բանաձևը Իրանին չի արգելել հրթիռային ծրագիր ունենալ. Ղասեմի

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակադարձելով Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարության, ասել է. «Թիվ 2231 բանաձևն Իրանին չի արգելում սովորական ու պաշտպանական նպատակով և գիտական կիրառությամբ հրթիռային ծրագիր ունենալ»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, ուրբաթ օրը անպատասխանատու քայլ է համարել այն ջանքերը, որոնք նպատակ ունեն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված սխալ մեկնաբանության ենթարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը: Նա հավելել է. «Ակնկալվում է, որ Ֆրանսիան հրաժարվի ՀԳՀԾ-ի ընդդիմախոսների սխալ հայտարարությունները կրկնելուց»:

«Իրանի հրթիռային ծրագիրը պաշտպանական, ազգային, սովորական և օրինական է: Այն համարվում է Իրանի ժողովրդի բնական իրավունքը»,-հայտարարել է Ղասեմին:

Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակ Ագնես Վոն Դեր Մոլը, նախօրեին հայտարարել էր, որ Իրանի հրթիռային ծրագիրը չի համապատասխանում ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին: