Իրանի 12 համալսարաններն աշխարհի լավագույնների ցուցակում
Համաշխարհային համալսարանի վարկանիշային կենտրոնի տվյալներով, համաշխարհային բարձրակարգ բուհերի շարքում կան Իրանի 12 համալսարաններ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, համաշխարհային համալսարանի ռեյտինգի կենտրոնի Center for World University Ranking (CWUR) տվյալների համաձայն, Իսլամական ազատ համալսարանը, Թեհրանի բժշկական համալսարանը, Շարիֆի, Սպահանի, Ամիր Քաբիրի գիտության և տեխնիկական , Շիրազի, Մաշհադի Ֆերդուսիի և Շահիդ Բեհեշտիի բժշկական համալսարանները աշխարհի 1000 լավագույն համալսարաններից են:
Համաշխարհային բուհերի վարկանիշը որոշվում է կրթության որակի, շրջանավարտների թվաքանակի, պրոֆեսորադասախոսական կազմի որակի, գիտական հոդվածների ընդհանուր քանակի, գիտական արդյունքների, հետազոտական փաստաթղթերի և ամսագրերում հրապարակված հոդվածների քանակի յոթ ցուցանիշներ հիման վրա: