Ռոհանի.«Իրանը շուտով տիեզերք կուղարկի իր առաջին օպերատիվ արբանյակը»
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Փայամը, որպես Իրանի առաջին օպերատիվ արբանյակ, առաջիկա օրերին կուղարկվի տիեզերք, 600 կմ բարձրության վրա»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Գոնբադե Քավուս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է.«Փայամ արբանյակն ամբողջությամբ տեղական արտադրություն է: Իրանը պլանավորում է այս արբանյակն արձակել սեփական արտադրության հրթիռակրով»:
Ռոհանին հստակեցրել է.«Փայամ արբանյակը օրական վեց անգամ անցնելու է Իրանի երկնքից: Այն կարող է վերահսկել եղանակը, գյուղատնտեսության ոլորտը, հողերն ու անտառները և այդ մասին տեղեկություններ փոխանցել երկիր»:
Նշելով, որ Իրանի ժողովուրդն աշխարհին ապացուցել է, որ գիտության ձգտող ազգ է, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը գիտական, տեխնոլոգիական, տնտեսական ու պաշտպանական մեծ ուժ է ստեղծել, որպեսզի թշնամու սադրանքներից չվախենա»:
Ընդգծելով, որ ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմը և իրենց որոշ դաշնակիցներն ի զորու չեն ծնկի բերել Իրանի մեծ ժողովրդին, Ռոհանին հավելել է.«Իրանն աշխարհում իր բոլոր բարեկամների հետ եղբայրական հարաբերություն ունի»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի առավոտյան երկօրյա այցով ժամանել է Իրանի հյուսիսային Գոլեստան նահանգ: