Եվրոպան SPV-ի գործարկման թվականի մասին տեղեկություն չի փոխանցել. Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Եվրոպական կողմը մինչ այս պահը Եվրոպայի մասնավոր ֆինանսական մեխանիզմի՝ SPV-ի գորարկծման հստակ թվականի մասին չի տեղեկացրել Իրանին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, երեքշաբթի օրը ԻԻՀ ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում, անդրադառնալով SPV-ն մինչև հունվարի վերջ գործադրման հանձնվելու մասին որոշ ԶԼՄ-ներում կատարված կանխատեսումներին, ընդգծել է. «Եվրոպական կողմը շարունակում է հապաղել այս ֆինանսական մեխանիզմը վերջնական դարձնելու հարցում»:
«Եվրոպական կողմը շարունակ ընդգծում է այս մեխանիզմն իրականացնելու իր վճռականությունը: Նրանց հայտարարությունների համաձայն, մինչ այսօր այդ կապակցությամբ որոշ հաջողություններ են արձանագրվել»,-հավելել է Ղասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նկատել է. «Իրանի դիտանկյունից, Եվրոպան SPV-ի կապակցությամբ իր խոստումն իրագործելու հարցում հապաղել է, որն ինչ պատճառով էլ, որ եղած լինի, չի կարող արդարացվել և Իրանի կողմից ընդունելի չի համարվում»: