Ջահանգիրի. Մենք գոհ չենք Եվրոպայի գործունեությունից ՀԳՀԾ-ի վերաբերյալ
Իրանի նախագահի առաջին տեղակալն ասել է, որ Իրանը գոհ չի ՀԳՀԾ-ի վերաբերյալ եվրոպացիների գործնական քայլերից, և համոզված է, որ դրանք կարող են ավելի արդյունավետ լինել:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Էսհաղ Ջահանգիրին ասել է.-«Միևնույն ժամանակ, եվրոպական երկրների քաղաքական դիրքորոշմը բավարար է ՀԳՀԾ-ին աջակցելու տեսանկյունից»:
Իրանի նախագահի առաջին տեղակալի խոսքերով, եվրոպացիները չէին պատկերացնում, որ ԱՄՆ-ի դեմ բանկային ու տնտեսական ոլորտներում իրենց անկախությունը խախտվել է:
Եվրոպական որոշ ընկերություններ հետևում են ամերիկյան քաղաքականությանը, այլ ոչ թե Եվրոպայի որոշումներին:
Իրանի նախագահի առաջին տեղակալը հավելել է, որ Իրանն արդեն կատարել է իր պարտավորությունները, սակայն գործարքի մյուս կողմերը, այդ թվում՝ երեք եվրոպական երկրներն ու Ռուսաստանը և Չինաստանը, այլ գործընթաց են որդեգրել: Ռուսաստանը և Չինաստանը լավ գործընկերներ են Իրանի հետ և հարաբերությունների բարելավման ուղղությամբ ջանքերը շարունակվում են: