Իրանական ընկերությունների օգնությամբ Իրանի նավթի արտահանման ծավալների ավելացումը և նավթադաշտերի շահաործման ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i103551-Իրանական_ընկերությունների_օգնությամբ_Իրանի_նավթի_արտահանման_ծավալների_ավելացումը_և_նավթադաշտերի_շահաործման_ընդլայնումը
Իրանի նավթի նախարարությունը նավթահանքերի պահպանման ու նավթի արդյունահանման ծավալների մեծացման ոլորտում 1 մլրդ դոլար արժողությամբ 9 պայմանագիր է կնքել իրանական ընկերությունների հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 22, 2019 18:17 Asia/Tehran
  • Իրանական ընկերությունների օգնությամբ Իրանի նավթի արտահանման ծավալների ավելացումը և նավթադաշտերի շահաործման ընդլայնումը

Իրանի նավթի նախարարությունը նավթահանքերի պահպանման ու նավթի արդյունահանման ծավալների մեծացման ոլորտում 1 մլրդ դոլար արժողությամբ 9 պայմանագիր է կնքել իրանական ընկերությունների հետ:

Երեքշաբթի օրը ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրանի հարավային նավթաշատ շրանների ազգային ընկերությունը առնվազն վեց նախագծերի գործադրման համար պայմանագիր է կնքել իրանական 5 ընկերությունների հետ և Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի ներկայությամբ, նավթային ոլորտի 3 պայմանագիր նույնպես ստորագրվել է Իրանի կենտրոնական շրջանների նավթի ընկերության ու իրանական 3 այլ ընկերությունների միջև: 

Այս նախագիծը միջին հաշվով շորջ 220 մլն դոլար ներդրմամբ գործադրման կհանձնվի իրանական յոթ նավթաշատ նահանգների, այդ թվում՝ Խուզեստանի, Բուշեհրի, Ֆարս և Հորմոզգանի, Քերմանշահի, Իլամ և Քոհգիլույե ու Բոյերահմադի աշխարհագրական սահմաններում:

Նախատեսվում է, որ այս նախագծերի իրագործմամբ Իրանի նավթի արտահանումները միջին հաշվով օրական 300 հազար բարել կավելենան, որից ստացված եկամուտը կազմելու է օրական 14 մլն. դոլար: