Զարիֆը հեռախոսազրույց ունեցավ Վենեսուելայի ԱԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i103693-Զարիֆը_հեռախոսազրույց_ունեցավ_Վենեսուելայի_ԱԳ_նախարարի_հետ
ԻԻՀ ԱԳ նախարարը Վենեսուելայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Իրանի աջակցությունն է հայտնել Վենեսուելայի կառավարությանն ու ժողովրդին՝ սադրանքների դեմ պայքարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2019 03:16 Asia/Tehran
  • Զարիֆը հեռախոսազրույց ունեցավ Վենեսուելայի ԱԳ նախարարի հետ

ԻԻՀ ԱԳ նախարարը Վենեսուելայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Իրանի աջակցությունն է հայտնել Վենեսուելայի կառավարությանն ու ժողովրդին՝ սադրանքների դեմ պայքարում:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե  Առրեն, ուրբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցում խոսել են անկախ պետությունների և մասնավորապես Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սադրանքներին դիմակայելու միջազգային ջանքերի շուրջ:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության միջև տարաձայնությունների կարգավորման քաղաքական լուծումները, ներքին երկխոսությունների հզորացման այլ մեթոդները, ինչպես նաև Մեքսիկայի ու Ուրուգվայի կառավարությունների ներկայացրած առաջարկները:

Վենեսուելան վերջին ամիսներին այդ երկրի ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերի ու անհանդարտության ականատես է եղել:

ԱՄՆ-ն Վենեսուելայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելով և աջակցելով ընդդիմությանը, փորձում է կործանել հակաամերիկյան կողմնորոշում ունեցող այդ երկրի օրինական իշխանությանը: