Զարիֆը հեռախոսազրույց ունեցավ Վենեսուելայի ԱԳ նախարարի հետ
ԻԻՀ ԱԳ նախարարը Վենեսուելայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Իրանի աջակցությունն է հայտնել Վենեսուելայի կառավարությանն ու ժողովրդին՝ սադրանքների դեմ պայքարում:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Առրեն, ուրբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցում խոսել են անկախ պետությունների և մասնավորապես Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սադրանքներին դիմակայելու միջազգային ջանքերի շուրջ:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության միջև տարաձայնությունների կարգավորման քաղաքական լուծումները, ներքին երկխոսությունների հզորացման այլ մեթոդները, ինչպես նաև Մեքսիկայի ու Ուրուգվայի կառավարությունների ներկայացրած առաջարկները:
Վենեսուելան վերջին ամիսներին այդ երկրի ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերի ու անհանդարտության ականատես է եղել:
ԱՄՆ-ն Վենեսուելայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելով և աջակցելով ընդդիմությանը, փորձում է կործանել հակաամերիկյան կողմնորոշում ունեցող այդ երկրի օրինական իշխանությանը: