Իրանն աշխարհում 10-րդ պողպատ արտադրող երկիրն է
Պողպատի համաշխարհային ասոցիացիան հայտարարել է, որ 2018 թ.-ին, անցնելով Իտալիայից, Թայվանից ու Ուկրաինայից, Իրանը դարձել է 10-րդ պողպատ արտադրողը աշխարհում:
Աշխարհի պողպատի ասոցիացիան շաբաթ օրը հրապարակված վերջին զեկույցում հայտարարել է , որ 2018 թվականին աշխարհի պողպատի արտադության ընդհանուր ծավալը կազմել է 1,808 մլն տոննա, արձանագրելով 4,6% աճ:
Զեկույցի համաձայն, չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանը, պողպատի արդյունաբերության ոլորտում, 2018 թվականին կարողացել է դառնալ աշխարհի երեք խոշորագույն պողպատ արտադրողներից մեկը անցնելով Իտալիայից, Թայվանից և Ուկրաինայից:
Իրանի պողպատի արտադրության ծավալը 2018 թվականին աճել է 17.7% -ով, կազմելով 25 մլն տոննա:
Նախորդ տարի այդ թիվկը կազմել է 21,2 մլն տոննա:
2017 թ. Իրանն աշխարհում ամենախոշոր պողպատ արտադրողն էր: