Իրանն ու Ալժիրն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահի խորհրդարանի հարցերով տեղակալը և Ալժիրի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
ԻԻՀ նախագահի խորհրդարանի հարցերով տեղակալ Հոսեյնալի Ամիրին, Թեհրանում Ալժիրի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդուլհամիդ Սի Աֆիֆի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի և Ալժիրի հարաբերությունների մակարդակը պետք է բարելավվի»:
Ամիրին ընդգծել է, որ քաղաքական, տնտեսական և առևտրային ոլորտներում Իրանի և Ալժիրի միջև կան լավ հնարավորություններ փոխհարաբերությունները խորացնելու համար, որոնք պետք է օգտագործվեն փոխգործակցության ընդլայնման համար:
ԻԻՀ նախագահի խորհրդարանի հարցերով տեղակալը, գնահատելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, ներառյալ՝ Սիրիայի, Իրաքի, Եմենի և Պաղեստինի զարգացումների նկատմամբ Ալժիրի իմաստուն ու խելամիտ քաղաքականությունը, հավելել է, որ իսլամական երկրները պետք է պայքարեն ծայրահեղականության դեմ:
Սի Աֆիֆն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հաջողությամբ հաղթահարելու է առկա դժվարությունները:
Ալժիրի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը շաբաթ օրը հանդիպել է նաև Իրանի իսլամական խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Հեշմաթոլահ Ֆալահաթփշեի հետ: