Հորմուզի նեղուցում գերխոշոր նավթատար է պայթել
ԻՀՊԿ ՌԾՈՒ_ն շաբաթ վաղ առավոտյան հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականի հետ բախվելուց հետո հզոր պայթյուն է տեղի ունեցել գերխոշոր նավթատարի վրա։
Վկայակոչելով IRIB_ը, Pars Today-ը հաղորդում է, որ հայտարարության մռջ ասված է.
«Ավելի քան 2 միլիոն բարել հում նավթ տեղափոխող խոշոր նավթատարը, որը խախտում էր սահմանված կարգը և փորձում էր անցնել Հորմուզի նեղուցի չթույլատրված երթուղով, ծովային ականի հետ բախվելու հետևանքով վթարի է ենթարկվել, ինչի հտևանքով հզոր պայթյուն է որոտացել և հրդեհ է բռնկվել։
Նավթատարը, անջատելով տեղորոշման և ռադիոլոկացիոն բոլոր համակարգերը, փորձել է խաբեությամբ և ԱՄՆ-ի՝ մաքսանենգ ու ահաբեկչական բանակի աջակցությամբ անցնել Հորմուզի նեղուցով»։
Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են.«Հորմուզի նեղուցը փակ է, իսկ իրանական կանոնակարգերը խախտող նավերի համար Հորմուզի նեղուցում այդ կանոններին չենթարկվելու հետևանքը ԱՄՆ-ի ահաբեկչական բանակին վստահելու պատճառով կրակի մեջ այրվելն է»։