ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը մեկնել է Դամասկոս
Երկուշաբթի օրը, Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը գլխավորելով քաղաքական և տնտեսական պատվիրակություն, մեկնել է Դամասկոս:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, երկօրյա այցի ընթացքում հանդիպելու ու բանակցելու է Սիրիայի, վարչապետին, քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներին և մասնակցելու է երկու երկրների Գերագույն կոմիտեի նիստին:
Կիրակի օրը մեկնարկել է Իրան-Սիրիա տնտեսական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը, որին մասնակցում են ավելի քան 100 գործարարներ, արտահանողներ և Իրանի մասնավոր հատվածի ակտիվիստներ: Նիստը նախագահում է Դամասկոսում Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը:
Իրանի և Սիրիայի տնտեսական համագործակցության հանձնաժողովը վերականգնվել է ութ տարի դադարից հետո: