ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը մեկնել է Դամասկոս
https://parstoday.ir/hy/news/iran-i103792-ԻԻՀ_նախագահի_առաջին_տեղակալը_մեկնել_է_Դամասկոս
Երկուշաբթի օրը, Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը գլխավորելով քաղաքական և տնտեսական պատվիրակություն, մեկնել է Դամասկոս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2019 14:17 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը մեկնել է Դամասկոս

Երկուշաբթի օրը, Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը գլխավորելով քաղաքական և տնտեսական պատվիրակություն, մեկնել է Դամասկոս:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, երկօրյա այցի ընթացքում հանդիպելու ու բանակցելու է Սիրիայի, վարչապետին, քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներին և մասնակցելու է երկու երկրների Գերագույն կոմիտեի նիստին:

Կիրակի օրը մեկնարկել է Իրան-Սիրիա տնտեսական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը, որին մասնակցում են ավելի քան 100 գործարարներ, արտահանողներ և Իրանի մասնավոր հատվածի ակտիվիստներ: Նիստը նախագահում է Դամասկոսում Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը:

Իրանի և Սիրիայի տնտեսական համագործակցության հանձնաժողովը վերականգնվել է ութ տարի դադարից հետո: