Իրանի և Սիրիայի միջև ստորագրվել են փոխհամագործակցության 11 հուշագրեր
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի Դամասկոս այցելության հետ միաժամանակ, երկու երկրի միջև ստորագրվել են փոխհամագործակցության 11 հուշագրեր:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանն ու Սիրիան փոխահամագործակցության հուշագրեր են կնքել՝ գեոմատիկայի, երկրաբանության, կինոյի, կրթության, փողերի լվացման և ահաբեկիչների ֆինանսավորման դեմ պայքարի, բնակարանի և հանրային ծառայությունների, ռելսային, ներդրումների խրախուսման, մշակութային և ցուցահանդեսների կազմակերպման ոլորտներում:
Սիրիայի հետ երկկողմ համաձայնագրերի ստորագրումից հետո, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Միջազգային հանրությունը թող իմանա, որ եթե չլիներ Սիրիայի ժողովրդի, կառավարության ու բարեկամների դիմադրությունը, այսօր ահաբեկչական խմբավորումներն այդ երկրի որոշ հատվածներում կառավարություն էին ձևավորել և միջազգային հանրության համար խնդիր էին դարձել»:
Երկուշաբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն, Դամասկոս է ժամանել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
Երկօրյա այցի ընթացքում, Ջահանգիրին հանդիպում է ունենալու Սիրիայի նախագահի և քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: