Թեհրանում Վենեսուելայի դեսպանատան դիմաց ուսանողների ու ժողովրդի մասնակցությամբ հանրահավաք է անցկացվել
https://parstoday.ir/hy/news/iran-i103818-Թեհրանում_Վենեսուելայի_դեսպանատան_դիմաց_ուսանողների_ու_ժողովրդի_մասնակցությամբ_հանրահավաք_է_անցկացվել
Մի խումբ ակտիվիստ ուսանողների ու քաղաքացիներ, ի նշան բողոքի Վենեսուելլայում ԱՄՆ-ի իրականացրած հեղաշրջման դեմ, հանրահավաք են անցկացրել Իրանում Վենեսուելայի դեսպանատան առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2019 14:01 Asia/Tehran
  • Թեհրանում Վենեսուելայի դեսպանատան դիմաց ուսանողների ու ժողովրդի մասնակցությամբ հանրահավաք է անցկացվել

Մի խումբ ակտիվիստ ուսանողների ու քաղաքացիներ, ի նշան բողոքի Վենեսուելլայում ԱՄՆ-ի իրականացրած հեղաշրջման դեմ, հանրահավաք են անցկացրել Իրանում Վենեսուելայի դեսպանատան առջև:

Ցույցի մասնակիցները հնչեցրել են «Ալլահ Աքբար», «մահ Ամերիկային», «մահ Բրիտանիային», «մահ Իսրտայելին» կարգախոսները և դատապարտել Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից իրականացված հեղաշրջումը:

Հանրահավաքի մասնակիցները մի հաղորդագրություն հարապարակելով, դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Վենեսուելլայի ներքին հարցերին միջամտելու քայլը:

Թեհրանում Վենեսուելայի դեսպան Խեսուս Գրիգորի Գոնզալեսը, մոտենալով ակցիայի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Իրանի ու այլ ազատախոհ երկրների կողմից ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունների դեմ Վենեսուելլայի օրինական կառավարությանը ցուցաբերվող աջակցության կապակցությամբ:

Անցնող մի քանի ամիսների ընթացքում Վենեսուելան անհանդարտությունների ու այդ երկրի կառավարության ընդդիմադիրների ցույցների ականատեսն է: ԱՄՆ-ն նույնպես, շրջափակումներ սահմանելով ու ընդդիմությանը աջակցելով, փորձում է կործանել հակաամերիկյան տրամադրություն ունեցող այդ երկրի օրինական կառավարությանը: