Իրանի իսլամական խորհրդատվական վեհաժողովի նախագահ. «Ահաբեկիչները տարածաշրջանում ԱՄՆ-ի բանակն են»
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Միացյալ Նահանգները ահաբեկիչներին օգտագործելուց հետո նրանց տեղափոխում է մեկ տարածաշրջանից մյուսը:
Թեհրանում Ալժիրի Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Աբդուլհամիտ Սի Աֆիֆի հետ հանդիպման ժամանակ, Ալի Լարիջանին հավելել է.-«Ահաբեկիչները Վաշինգտոնի քաղաքականության համաձայն ապակայունացնում են տարածաշրջանը և այժմ կենտրոնացել են Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի որոշ մասերում»:
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն, անդրադարռնալով ամերիկյան «դարի գործարք» նախագծին, ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր է սահմանափակել Պաղեստինի հարցն ընդամենը Գազայի հարցով, ինչը մեծ դավաճանություն է:
Աբդուլհամիտ Սի Աֆիֆին, քննադատելով մեծապետական ուժերի միջամտությունը տարածաշրջանի գործերում ասել է, որ ոչ ոք չի կարող թելադրել Ալժիրին, թե ինչպես վարվել ընկերների և եղբայրների հետ: