Արաղչի․ Իսրայելի ծավալապաշտությունը տարածաշրջանի անապահովության հիմնական պատճառն թ
Իրանի արտաքին գործերի նախարար սեյեդ Աբաս Արաղչին Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իսրայելի ռեժիմի օկուպացիոն քաղաքականությունն ու ծավալապաշտությունը Արևմտյան Ասիայում անապահովության հիմնական պատճառն են։
Pars Today-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը, Բաղդադում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 52-րդ նիստի շրջանակում, Արաղչին շնորհակալություն է հայտնել Իրաքին՝ հանդիպումը հյուրընկալելու համար։ Նա ընդգծել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և Պաղեստինին աջակցելու նպատակով կազմակերպության ներուժն օգտագործելու կարևորությունը։
Անդրադառնալով Իսրայելի ռեժիմի՝ Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի և Իրանի դեմ ռազմական ագրեսիաներին՝ Արաղչին դրանք որակել է որպես համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող գործողություններ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն, բազմիցս խախտելով պայմանավորվածություններն ու դիմելով ուժի կիրառմանը, խաթարել է դիվանագիտական գործընթացները և միջազգային նավագնացության անապահովության պատճառ դարձել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև հակամարտությունը, Եմենի ծովային շրջափակման վերացման ուղիներն ու լարվածության նվազեցման հնարավորությունները։