Փետրվար 01, 2019 12:37 Asia/Tehran
  • Մարզիե Հաշեմի. ԱՄՆ-ում  չեն հարգվում մարդու իրավունքները

Press TV- ի լրագրող Մարզիե Հաշեմին քննադատելով Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների իրավիճակն ասել է. «ԱՄՆ-ում չեն հարգվում մարդու իրավունքները»:

Press Tv- ի լրագրող Մարզիե Հաշեմին, որը վերջերս ազատվել է ԱՄՆ-ում կալանքից, Իրանի «Օֆող նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է. «Միացյալ Նահանգներում քաղբանտարկյալները 50 տարի մնում են բանտում»:

Հաշեմին հավելել է. «Ամերիկացիները անպատշաճ վարք են դրսևորեւմ դատապարտյալների նկատմամբ»:

Press Tv- ի լրագրող և  հաղորդավարը նաեւ ասել է, որ ամերիկացիներն իրեն ձերբակալել են իր հեղափոխական մտքերի համար, և շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին, որն արեց ամեն ինչ՝ իրեն ազատ արձակելու համար:

Պիտակ