Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում գիտության արտադրության աճի առումով
https://parstoday.ir/hy/news/iran-i103989-Իրանն_առաջին_տեղն_է_զբաղեցնում_աշխարհում_գիտության_արտադրության_աճի_առումով
Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարարության փոխտնօրենն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը եղել է աշխարհի առաջատարը գիտության արտադրության աճի առումով»:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Փետրվար 03, 2019 06:59 Asia/Tehran
  • Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում գիտության արտադրության աճի առումով

Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարարության փոխտնօրենն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը եղել է աշխարհի առաջատարը գիտության արտադրության աճի առումով»:

Մոջթաբա Շարիաթի Նիասարը կրթությունը համարել է վերջին 40 տարիների ընթացքում գիտության աճի գլխավոր պատճառներից մեկը :

Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարարության փոխտնօրենը հստակեցրել է. «Իսլամական հեղափոխությունից հետո, Իրանի գիտական համայնքը եւ էլիտան զարգացրել եւ բարձրացրել են Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն կրթության հարցը:

Մոջթաբա Շարիաթի Նիասարը, կրթության ոլորտում առաջընթացի կարեւորագույն առանձնահատկությունների մասին նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում լուրջ քայլեր են կատարվել, սակայն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել որակի, քան քանակական աճին:

Նշելով, որ հոդվածների թիվը միջազգային մակարդակով զգալիորեն աճել է, նա հավելել է, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել որակին: