Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում գիտության արտադրության աճի առումով
Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարարության փոխտնօրենն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը եղել է աշխարհի առաջատարը գիտության արտադրության աճի առումով»:
Մոջթաբա Շարիաթի Նիասարը կրթությունը համարել է վերջին 40 տարիների ընթացքում գիտության աճի գլխավոր պատճառներից մեկը :
Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարարության փոխտնօրենը հստակեցրել է. «Իսլամական հեղափոխությունից հետո, Իրանի գիտական համայնքը եւ էլիտան զարգացրել եւ բարձրացրել են Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն կրթության հարցը:
Մոջթաբա Շարիաթի Նիասարը, կրթության ոլորտում առաջընթացի կարեւորագույն առանձնահատկությունների մասին նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում լուրջ քայլեր են կատարվել, սակայն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել որակի, քան քանակական աճին:
Նշելով, որ հոդվածների թիվը միջազգային մակարդակով զգալիորեն աճել է, նա հավելել է, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել որակին: